Մատչելիության հղումներ

Մխիթարյանը՝ «մխիթարական հավաքականի» անդամ


Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մյունխեն, 24-ը սեպտեմբերի, 2013թ., արխիվ
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մյունխեն, 24-ը սեպտեմբերի, 2013թ., արխիվ

Bleacher Report-ը հայազգի աստղին ընդգրկել է սիմվոլիկ հավաքականում։

Bleacher Report մարզական կայքէջը կազմել է ֆուտբոլի խորհրդանշական հավաքական, որում ներկայացված են Ֆրանսիայում հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլ չանցած ազգային հավաքականների լավագույն մարզիկները։

Այդ «տեսական» հավաքականի դարպասը պաշտպանելու պատիվը Bleacher Report-ը վստահել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի ակումբի դարպասապահ Ասմիր Բեգովիչին։

Պաշտպաններն են՝ Հունաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում հանդես եկող Սոկրատիս Պապաստոպուլոսը, Հոլանդիայի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի խաղացող Դալեյ Բլինթը, «Բրոնդբյու» ակումբում և Դանիայի հավաքականում հանդես եկող Դանիել Ագերը, «Մանչեսթր Սիթի»-ն և Սերբիայի հավաքականը ներկայացնող Ալեքսանդր Կոլարովը։

Կիսապաշտպանների թվում են՝ Նեմանյա Մատիչը (Սերբիայի հավաքական, Լոնդոնի «Չելսի»), Միրալեմ Պյանիչը («Ռոմա» և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքական), Հայաստանի հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիա»-ի աստղ Հենրիխ Մխիթարյանը, «Տոթենհեմ Հոթսփուր»-ի և Դանիայի հավաքականի կազմում հանդես եկող Քրիստիան Էրիքսենը։

Հարձակվողների կազմում են Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի հավաքականի մարզիկ Արիեն Ռոբենը և Էդին Ջեկոն («Ռոմա» և Բոնսիա-Հերցեգովինայի հավաքական)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG