Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է երեքշաբթի օրը հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին՝ նրա հետ քննարկելու համար ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Գալիք շաբաթ նախատեսված են նաև Ֆրանսուա Օլանդի հանդիպումները Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: