Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը շրջայց են կատարել ՊԲ մի շարք զորամասերում


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ:

«Զորավարժությունների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին»,- ասված է հաղորդագրությունում։

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մասնակցել է ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG