Թուրքիայի ոստիկանությունը 100 կիլոգրամ նիտրոմեթան է հայտնաբերել։
CNN Turk-ի փոխանցմամբ՝ նյութը կարող է օգտագործվել պայթուցիկներ պատրաստելու համար և պատկանում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK) ահաբեկչական խմբավորմանը։
Ըստ աղբյուրի, ավելի վաղ թուրքական իշխանությունները տեղեկություն էին ստացել, որ Անկարայից 80 կիլոմետր արևմուտք ՔԲԿ-ն պայթուցիկ նյութ է թաղել։
Նյութը հայտնաբերվել է, երբ ոստիկանությունը հետևել է ՔԲԿ խմբավորման հետ հավանական առնչություն ունեցող Իսմայիլ Կ.-ի, վերջինս փորձել է հողի տակից հանել դրանք։ Իսմայիլ Կ.-ն ձերբակալվել է։