Բելգիացի Աբդելհամիդ Աբաուդը, ով կասկածվում է նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունները կազմակերպելու համար, սպանվել է չորեքշաբթի վաղ առավոտյան Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում ուժայինների հատուկ գործողության ժամանակ: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտարարել է, որ ահաբեկչի մահը հաստատվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում: