Մատչելիության հղումներ

Երևանում նոր էլեկտրակայան կկառուցվի


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով՝ գործադիրն այսօր հավանություն է տվել կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող՝ Երևանում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին:

Կառավարության փոխանցմամբ՝ «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է չորս ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը, և նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ Հայաստանում հիմնել առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր և, ըստ այդ պայմանագրի, կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երևանի ՋԷԿ» ընկերության հարակից տարածքում:

Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 215 միլիոն դոլար:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG