Մատչելիության հղումներ

Ճանապարհները հիմնականում անցանելի են, Գորիսում մառախուղ է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հաղորդում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG