Մատչելիության հղումներ

ԱԻՄ-ը ԿԸՀ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում


ԱԻՄ-ի բողոքի ակցիան Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, արխիվ
ԱԻՄ-ի բողոքի ակցիան Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ մեկնարկել է «Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) բողոքի ակցիան։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք եկել են ԿԸՀ անդամներին զգուշացնելու, որ «նրանք մասնակցում են հակասահմանադրական գործողության»՝ նկատի ունենալով դեկտեմբերի 6-ին սպասվող հանրաքվեն։

Հիշեցնենք՝ բողոքելով, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը չի լսել իրենց առաջարկները, Հայրիկյանը դիմել էր Վարչական դատարան, որը վարույթ է ընդունել գործը: Այժմ ԱԻՄ առաջնորդը պնդում է՝ քանի որ գործը դատարանում է, ԿԸՀ-ն պետք է կասեցներ հանրաքվեի գործընթացը, ինչը չի արել։

Հայրիկյանն ասաց, որ պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ, ըստ նրա, նախագահը ևս չի քննարկել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկները։

ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ պատրաստվում են նոյեմբերի 27-ին հանրահավաք անցկացնել, և այդ օրը սպասում են նաև «մարդկային դեմքը չկորցրած հանրապետականներին»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG