Մատչելիության հղումներ

Նախագահն ընդգծում է առաջընթացը հայ-իրաքյան հարաբերություններում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի և Իրաքի հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին:

Դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ երկու երկրներում գործում են դեսպանություններ, ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են առևտրատնտեսական հարաբերությունները, որոնց արդյունքում ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:

Նախագահը մաղթել է, որպեսզի Իրաքում շուտափույթ խաղաղություն և կայունություն հաստատվի:

Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Խալեդին նշել է, մասնավորապես, որ իր համար մեծ պատիվ էր պաշտոնավարել հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հինավուրց Հայաստանում, որտեղ ձեռք է բերել մեծ փորձ և բազմաթիվ ընկերներ: Նա վստահեցրել է, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG