Մատչելիության հղումներ

Նախարարությունը նոր տվյալներ է փոխանցում Տուլայի վթարից տուժածների մասին


Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսաստան - Տուլայի մարզում վթարված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ․

Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա - Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների բուժումը:

Նախարարությունը նշում է, որ Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը:

Ըստ հաղորդագրության, Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

Նշենք, որ Տուլայի մարզի դատախազ Ալեքսանդր Կոզլովը նոյեմբերի 3-ի վթարի պատճառի վերաբերյալ երեկ հայտարարել է, թե որպես գլխավոր վարկած դիտարկվում է արագության գերազանցումը։ «Վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը` 70 կիլոմետր/ժամի փոխարեն ընթացել է 117 կիլոմետր/ժամ արագությամբ», - ասել է Կոզլովը։

Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավենկոն հայտարարել էր, որ Մոսկվա - Երևան ավտոբուսը շրջվել է ղեկին վարորդի քնելու հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG