Այսօր առավոտյան Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն էր տեղում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց էր, Մեղրու տարածաշրջանում՝ խիտ մառախուղ, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով, նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: