Մատչելիության հղումներ

ՌԴ ռազմանավերը թևավոր հրթիռներով ռմբակոծել են Ռաքքա քաղաքը


Երեքշաբթի օրը ՌԴ ռազմանավերը թևավոր հրթիռներով ռմբակոծել են Ռաքքա քաղաքը, որը համարվում է Սիրիայում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման գլխավոր հենակետը։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Լը Մոնդ»-ը։

Ռուսական РБК-ի հետ զրույցում Ռուսաստանի ռազմական գերատեսչության աղբյուրը հաստատել է, որ ստորջրյա «Ռոստով-նա-Դոնու» ռազմանավից «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Ռաքքայի արվարձանների ուղղությամբ։

Հարվածների նպատակը, РБК-ի տվյալներով, զինյալների պահեստները, շտաբը, վարժանքների համար նախատեսված հենակետերը ոչնչացնել էր։

Այսօր հրապարակվեցին առաջին հաղորդագրությունները սիրիական պատերազմում ռուսական հեռահար ավիացիայի ռմբակոծիչների կիրառման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG