«Լեյլա Յունուսը գտնվում է ծանր վիճակում։ Նրան ոչ միայն չեն տեղափոխում բժշկական ստորաբաժանում, այլ նաև հոկտեմբերի 30-ին բժիշկ Վիտտի կողմից նշանակված դեղորայքը մինչև հիմա չի հանձնվել նրան»,- լրատվամիջոցներին հայտնել է Յունուսի պաշտպան Էլչին Ղամբարովը՝ հավելելով, որ Յունուսին հիվանդանոց տեղափոխելու բազմաթիվ խնդրանքները մնում են անպատասխան։
Ճաղերի ետևում գտնվող իրավապաշտպանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելը Ղամբարովը որակել է «ոչ այլ ինչ, քան խոշտանգում»։
«Անհրաժեշտ է վերջ տալ հիվանդ ու տարեց կնոջ նկատմամբ ծաղրուծանակին»,- ասել է փաստաբանը։