Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կալանավորել են Aztelekom ընկերության գլխավոր տնօրենին


Aztelekom ընկերության գլխավոր տնօրեն Մամեդ Մամեդով
Aztelekom ընկերության գլխավոր տնօրեն Մամեդ Մամեդով

Ադրբեջանի իրավապահները երեք ամսով կալանավորել են Aztelekom ընկերության գլխավոր տնօրեն Մամեդ Մամեդովին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ երկրի Գլխավոր դատախազությունը չի հայտնում, թե Մամեդովի նկատմամբ ինչ մեղադրանք է առաջադրվել։

Aztelekom-ը պատասխանատու է երկրի տարածքում կապի տարբեր միջոցների ապահովման համար։ Այս ձերբակալությունը հաջորդել է նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ողջ տարածքով մեկ ինտերնետ կապի խափանմանը։ Արդյոք Մամեդովի կալանքը կապ ունի ինտերնետի խափանման հետ, թե՝ ոչ, գործակալությունը դժվարանում է պատասխանել։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ խոսքը մեծ չափի գումարների հափշտակման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG