Հայաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր երեկոյան և առաջիկա երկու օրերին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: