Ռուսաստանի ավիացիոն գործակալությունը հեռագրեր է ուղարկել, ըստ որոնց՝ վաղվանից արգելվում են Եգիպտական ավիաուղիների չվերթերը դեպի Ռուսաստան: «Դոմոդեդովո» օդանավակայանի ներկայացուցիչը, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ, հաստատել է, որ ստացել են հեռագիրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի գործակալությունները որոշել են դադարեցնել չվերթերը Եգիպտոս: Պատճառը Եգիպտոսում տիրող իրավիճակն է: