Գյումրիի Երիտասարդական պալատում այսօր բացվեց Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարը, որը վերականգնվել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տրամադրած միջոցներով:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունը կարևոր է համարում մշակութային արժեքների վերականգնումը․ - «Մենք հավատացած ենք, որ երբ մշակույթի պահպանության ծրագրեր ենք իրականացնում, դա հարստացնում է բոլորիս»:
Միացյալ Նահանգների դեսպանության տրամադրած միջոցներով Գյումրիում կվերականգնվի ևս մեկ որմնանկար: