Մատչելիության հղումներ

Բիրմայում վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ ազատ ընտրություններ անցկացվեցին


Մյանմարում, որը հայտնի է նաև որպես Բիրմա, վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ ազատ ընտրություններ են անցկացվել: Միացյալ ընտրական հանձնաժողովի փոխտնօրեն Թհանթ Զին Օնգը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 80 տոկոսը:

Ակնկալվում է, որ ընտրություններում հաղթանակ կտանի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օնգ Սան Սու Չիի գլխավորած Ժողովրդավարության ազգային լիգան:

Բիրմայի խորհրդարանի 664 մանդատների 25 տոկոսը վերապահվում է բանակին: Նախագահ Թին Սեյնը հայտարարել է, որ իր վարչախումբը և բանակը, որը ընդամենը 5 տարի առաջ իշխանությունը զիջեց քաղաքացիական իշխանությանը, կհարգի ընտրության արդյունքները:

Քառորդ դար առաջ՝ 1990 թվականին Օնգ Սան Սու Չին հաղթանակ տարավ ընտրություններում, սակայն բանակը անտեսեց ընտրությունների արդյունքները և բռնազավթեց իշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG