Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ՝ նոյեմբերի 10-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կառավարության նախաձեռնությամբ գումարվող նիստի օրակարգում մոտ վեց տասնյակ հարցերի թվում ընդգրկված են փոփոխություններն ու լրացումները Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին օրենքում՝ երկրորդ ընթերցմամբ, սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքում: