Մատչելիության հղումներ

2015-2017-ի ընթացքում Եվրոպա տեղափոխվող գաղթականների թիվը կարող է հասնել 3 միլիոնի


Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, թե 2015-2017 թվականների ընթացքում Եվրոպա տեղափոխվող գաղթականների թիվը կարող է հասնել 3 միլիոնի։ Դա, ըստ Եվրոպական հանձնաժողովի, կհանգեցնի Եվրոպական միության բնակչության ընդհանուր աճի 0.4 տոկոսի, ինչպես նաև տնտեսական արտադրանքի աճի 0.2-0.3 տոկոսի։

Մինչդեռ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության փորձագետների համոզմամբ, այս ձմեռ Թուրքիայի տարածքով Եվրոպա ամեն օր կտեղափոխվի միջինը 5000 փախստական, ինչը նշանակում է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ կհասնի Հին մայրցամաք։

Փախստականները Եվրոպա են ժամանում հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից և Աֆրիկայից։ Նրանց մեծ մասը փորձում է ապաստանել Գերմանիայում, որտեղ առկա են աշխատանք և կացարան գտնելու առավել լավ պայմաններ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG