Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տիրող վիճակին և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մտքեր են փոխանակվել այսօր շփման գծում իրականացվելիք դիտարկման գործընթացների վերաբերյալ: