Մատչելիության հղումներ

Ռումինիայի վարչապետը հրաժարական տվեց


Ռումինիա - Վիկտոր Պոնտան իր և կառավարության հրաժարականի մասին հայտարարելուց հետո, Բուխարեստ, 4-ը նոյեմբերի, 2015թ․
Ռումինիա - Վիկտոր Պոնտան իր և կառավարության հրաժարականի մասին հայտարարելուց հետո, Բուխարեստ, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Ռումինիայի վարչապես Վիկտոր Պոնտան այսօր հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Նրա հետ միասին հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը:

Երեկ մոտավորապես 20 հազար մարդ դուրս էր եկել Բուխարեստի փողոցներ՝ պահանջելով վարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Բողոքի պատճառը հոկտեմբերի 30-ին Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունն է՝ հրդեհի հետևանքով 32 մարդ է զոհվել:

Ցուցարարները պնդում էին, որ ողբերգության պատճառը կառավարության կոռուպցիան է:

43-ամյա Վիկտոր Պոնտայի դեմ ճնշումները վերջին շրջանում ուժգնանում էին: Սեպտեմբերին դատավարություն էր բացվել զեղծարարությունների, հարկերը թաքցելու, փողերի լվացման մեղադրանքներով: Նա հերքել էր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG