Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքը սկսած Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 4-ի նիստի սկզբում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, աղոթք է բարձրացվել առ Աստված Ռուսաստանի Տուլայի շրջանում` «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվության համակարգը:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները վշտակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին: