Մատչելիության հղումներ

Հանձնաժողովը կկազմակերպի զոհվածների աճյունների տեղափոխումը Հայաստան


Վթարի ենթարկված ավտոբուսը
Վթարի ենթարկված ավտոբուսը

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, այսօր ևս մեկ նիստ է գումարել։

Այսօր վթարի վայր կմեկնեն Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պաշտոնյաները տեղում ռուս գործընկերների հետ կհամակարգեն զոհված ուղևորների աճյունները Հայաստան տեղափոխելու, տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:

Տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ պաշտոնական վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 8 ուղևոր.

Հակոբյան Գառնիկ Գուրգենի (ծնվ. 1961թ.)

Բադալյան Հրաչ Արտավազդի (ծնվ. 1981թ.)

Մանուկյան Գագիկ Արմենի (ծնվ. 1961թ.)

Ստեփանյան Վարուժ Ստեփանի (ծնվ. 1954թ.)

Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)

Ալիխանյան Հակոբ Լյուդվիգի (ծնվ. 1960թ.)

Հովհաննիսյան Հայկ Ժորայի

Հովհաննիսյան Արտաշես Ավետիքի (ծնվ. 1980թ.)

Հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 33 մարդ. նրանցից 11-ը վերակենդանացման բաժանմունքում է:

Վթարի առնչությամբ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում բացվել է թեժ գիծ՝ 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով և transport@ mtc.am էլեկտրոնային հասցեով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG