Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպը դժվարացել է գնահատել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները


Ընտրություններ Բաքվում, 1-ը նոյեմբերի, 2015թ.
Ընտրություններ Բաքվում, 1-ը նոյեմբերի, 2015թ.

ԱՄՆ Պետդեպարտամենտը դժվարացել է գնահատել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները՝ միջազգային դիտորդների բավարար քանակի բացակայության պատճառով, գրում է «Թուրան» գործակալությունը։

Պետդեպարտամենտը տարածած հաղորդագրությունում ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը չի թույլատրել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ-ին) բավարար թվով դիտորդներ ուղարկել ընտրություններին։

«Առանց ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի մասնակցության մենք չեն կարող ասել, որ Ադրբեջանը առաջընթաց է գրանցել նախորդ ընտրությունների համեմատ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն։

Ընտրություններ դիտարկող միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ը ավելի վաղ հրաժարվել էր ադրբեջանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց՝ պաշտոնական Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելու պատճառով:

Այս հայտարարությունը պաշտոնական Բաքվի կողմից գնահատվել էր որպես ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի մանդատի խախտում։ Իր հայտարարությունում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բեյերը ընդգծել էր, որ Ադրբեջանը ԺՀՄԻԳ-ի համար խոչընդոտներ ստեղծելով սխալ է թույլ տալիս։

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «շարունակում են մտահոգվել Ադրբեջանում քաղաքական մթնոլորտի սահմանափակումներով»։ Պետդեպը կոչ է անում Բաքվին «հարգել խաղաղ հավաքների ազատությունը, անկախ ձայները, այդ թվում լրատվամիջոցներին՝ որպես միջազգային պարտավորության մաս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG