Իրանի իշխանությունները երկու լրագրողի են ձերբակալել, այդ թվում՝ մշակույթի և կրթության նախկին փոխնախարար Իսա Սահարխիզին:
«Ազատության» պարսկական ծառայությանը տված հարցազրույցում նախկին պաշտոնյանի որդին ասել է, որ հայրը ձերբակալվել է հոգևոր առաջնորդին վիրավորելու մեղադրանքով, մինչդեռ նա կասկածում է, որ ձերբակալությունը կապված է հաջորդ տարվա փետրվարին անցկացվելիք ընտրությունների հետ:
Մյուս ձերբակալվածը իրանական օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիր Էհսան Մազանդարանին է: