Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների աճ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը առաջնագծում իրադրության վերաբերյալ հաղորդում է, որ նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ:

Նշված ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (18 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (6 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG