Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սգում է ավիաաղետի զոհերի մահը


Ռուսաստանն այսօր սգում է Եգիպտոսից Ռուսաստան մեկնող ինքնաթիռի աղետի 224 զոհերին:

Մինչ այդ՝ քննիչները փորձում են պարզել, թե ինչն է դարձել զոհերի թվով Ռուսաստանի քաղավիացիայի պատմության մեջ աննախադեպ այս աղետի պատճառը:

Շարմ Ալ-Շեյխ զբոսաշրջային քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը, որում եղել են 212 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ, վայր է ընկել հոկտեմբերի 31-ին՝ Սինայի թերակղզում՝ օդ բարձրանալուց մոտ կես ժամ անց:

Ուղևորների մեծ մասը արձակուրդից վերադարձող Ռուսաստանի քաղաքացիներ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG