Մատչելիության հղումներ

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 18-ը հունիսի, 2014թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 18-ը հունիսի, 2014թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձր ղեկավարության` նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության օրակարգն ու կնախանշվեն այն առաջ մղելու նոր հեռանկարները:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում նաև ներկա կգտնվի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG