Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Դաշնային խորհրդում, հայտարարել է, որ 2016 թվականը կարող է դառնալ վերջինը, երբ Ռուսաստանը նույնչափ ակտիվ կարող է իր պահուստներն ու խնայողությունները ծախսել։
Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015-ին պահուստային ֆոնդը կրճատվել է ավելի քան կիսով չափ, և եթե հաջորդ տարի այդ ծախսերը չկրճատվեն, ապա հետագայում նման ռեսուրսներ չեն լինի։
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վեդեևն էլ, ելույթ ունենալով Դաշնության խորհրդում, իր հերթին հայտարարել է Ռուսաստանում տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման մասին։