Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ վաղը Վեսթմինսթրյան աբբայությունում Վեհափառը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ կհանդիսապետի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված արարողությունը:
Հիշեցնենք՝ արարողությանը մասնակցելու համար Միացյալ Թագավորություն է մեկնում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: