Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ Վերջին մեկ ամսում 120 հազար մարդ է լքել Սիրիան


Փախստականների ժամանակավոր ճամբար Սլովենիայում, հոկտեմբեր, 2015թ.
Փախստականների ժամանակավոր ճամբար Սլովենիայում, հոկտեմբեր, 2015թ.

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն վերջին մեկ ամսում առնվազն 120 հազար մարդ է լքել Սիրիան՝ ահագնացող պատերազմի պատճառով: Տեղահանվածներից շատերն ապաստան են գտել Թուրքիայի սահմանի ճամբարներում, սակայն այսօր արդեն սնունդն ու կացարանը չեն բավարարում բոլորին:

Խորվաթիան հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 13 հազար ներգաղթյալներ հատել են երկրի սահմանը Սերբիայի տարածքից:

Սլովենիայի ոստիկանությունը, իր հերթին, փոխանցում է, որ նույն օրը մոտ 10 հազար ներգաղթյալներ երկիր են մտել Խորվաթիայից:

Գերմանիայի իշխանությունների հաղորդմամբ՝ միայն անցած շաբաթավերջին 15 հազար ներգաղթյալ է մտնել երկիր Ավստրիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG