Մատչելիության հղումներ

Թուրքիան ժամանակավորապես փակել է Սիրիայի հետ սահմանը


Փախստականները Թուրքիայից ժամանում են Հունաստան, 11-ը հոկտեմբերի, 2015թ․
Փախստականները Թուրքիայից ժամանում են Հունաստան, 11-ը հոկտեմբերի, 2015թ․

Թուրքական իշխանությունները հայտարարել են, թե ի վիճակի չեն Սիրիայից նոր փախստականներ ընդունելու՝ ճամբարներում տեղ չլինելու, ինչպես նաև՝ առաջին անհրաժեշտության պայմանների բացակայության պատճառով:

Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր թուրքական իշխանությունները երկրի տարածքում շուրջ 22 ճամբարներ են կառուցել, որտեղ ապաստան է գտել ավելի քան 2.5 միլիոն սիրիացի փախստական: Նրանց կարիքները հոգալու համար ծախսվել է մոտ 5 միլիարդ եվրո:

Թուրքական Hurriyet թերթը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները սպասում են ևս 3 միլիարդ եվրոյի, որը պետք է հատկացնեն Եվրամիության երկրները, որոնք համաձայնել են Անկարային ֆինանսական օգնություն տրամադրել, որպեսզի վերջինը թույլ չտա փախստականներին իրենց ճանապարհը շարունակել դեպի Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG