Այսօր՝ հոկտեմբերի 25-ին Ուկրաինայում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ուկրաինայի նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են, որ այս ընտրություններում հաղթող թեկնածուները պաշտոնավարելու են ընդամենը երկու տարի ժամկետով:
2017 թվականին, երբ ավարտին հասցվեն ապակենտրոնացման հարցով բարեփոխումները, ուկրաինացիները կրկին տեղական իշխանություններ կընտրեն ՝արդեն նոր լիազորություններով: