Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը 16 կետանոց նոր ծրագիր է պատրաստել, որով հույս ունի մեղմել Եվրոպայում փախստականների ճգնաժամը: Ծրագրով, մասնավորապես, նախատեսված է դադարեցնել փախստականների ներհոսքը աշխարհամաս:
Ըստ Յունկերի հեղինակած պլանի՝ եվրոպական երկրներից նաև պահանջվելու է դադարեցնել փախստականներին առանց նրանց համաձայնության եվրոպական մի երկրից մյուս երկիրն ուղարկելու գործելաոճը: