Սիրիահայ ուսանողների 2015-2016 թվականների ուսումնական տարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 24 միլիոն 656 հազար դրամ:
«Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է», - ասված է կառավարության հաղորդագրությունում։