Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն կառավարությունում՝ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թվականների ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է կառավարության 2014 թվականի ծրագրից:

Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է։ Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը և ակնկալվող արդյունքները:

Վարչապետը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG