Մատչելիության հղումներ

Գանձասարի Մատենադարանը շուտով կսկսի աշխատանքները


Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ կառուցվող Մատենադարանի շենք և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանն այնտեղ հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Երևանի Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, և շուտով այս կարևոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երևանի Մատենադարանի տնօրենին և աշխատակիցներին մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական և հայրենանվեր գործունեության անհնար կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG