Սիրիայի Համա նահանգում օդային հարձակումների հետևանքով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առնվազն չորս տասնյակ ջիհադիստներ են սպանվել։
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի չէ՝ ռուսակա՞ն, թե՞ սիրիական զորքերն են օդային հարվածներ հասցրել: Ինքնաթիռները չեն պատկանել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային։
Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության վկայությամբ, ԻՊ-ի 45 զինյալներ սպանվել և տասնյակ ահաբեկիչներ վիրավորվել են Համա նահանգում կառավարական ուժերի հասցրած հարվածի հետևանքով, որին աջակցել են աշխարհազորայինները: