Մատչելիության հղումներ

«Իվոլգա»-ի նավաբեկության զոհերի թիվը հասել է 14-ի


«Իվոլգա» զբոսանավի խորտակումը, Օդեսա, 17-ը հոկտեմբերի, 2015թ.
«Իվոլգա» զբոսանավի խորտակումը, Օդեսա, 17-ը հոկտեմբերի, 2015թ.

Օդեսայի շրջանի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի մոտակայքում «Իվոլգա» զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտարարում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ փրկվել է 22 մարդ, 14-ը՝ մահացել», - փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ծառայության հայտարարությունը:

Հիշեցնենք՝ ուկրաինական զբոսանավը շրջվել է երեկ: Դեպքի պահին զբոսանավում եղել է 36 մարդ: Ըստ ուկրաինական իշխանությանների, նախնական վարկածով՝ նավաբեկության պատճառը զբոսանավի գերբեռնվածությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG