Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառմանը:
ԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, բանակի հրամանատարը ներկաների ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, հետաքրքրվել միության կողմից իրականացվող գործունեությամբ և վստահեցրել, որ բանակը այսուհետ ևս շարունակելու է իր աջակցությունը անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին: