Մատչելիության հղումներ

Օլանդ․ Ռուսաստանի միջամտությունը «չի փրկի» Ասադին


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի միջամտությունը «չի փրկի» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Միևնույն ժամանակ Օլանդը խոստովանել է, որ Մոսկվայի միջամտությունը կարող է համախմբել Ասադի ռեժիմի աջակիցներին:

Ֆրանսիացի առաջնորդը, ում ղեկավարած երկիրը նույնպես Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ, կարծիք է հայտնել, որ՝ «Բաշարը չի կարող լինել այդ երկրի ապագան» ու հավելել է՝ «անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել Սիրիայում իշխանության փոխանցմանը»:

Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել դադարեցնել քաղաքացիական անձանց ռմբակոծությունները:

«Ցավում եմ, որ ռուսական օդուժի հարվածները չեն նպաստում ահաբեկչության դեմ պայքարին», - ասել է Ֆրանսուա Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG