Դիարբեքիրի մի շարք շրջաններում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Demokrathaber.net-ը, նշում է, որ պատճառը ոստիկանության կողմից այդ վայրերում հակաահաբեկչական գործողությունների իրականացումն է:
Արգելքը հայտարարվել է Լիջե և Հանի գավառների 21 թաղամասերում: Արգելքը կհանվի միայն քաղաքային իշխանությունների կողմից համապատասխան հայտարարությունից հետո: