2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների գործով դատախազ Ֆաթու Բենսուդան այսօր ժամանում է Թբիլիսի:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, միջազգային քրեական դատարանի դատախազը նախատեսում է այսօր հանդիպել Վրաստանի արդարադատության նախարարի, իսկ վաղը՝ դատախազի հետ:
Հաագայի դատարանը ռուս-վրացական հակամարտության գործը պետք է քննի 2 դրվագով: