Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական ռազմակայանը հանձնեց «հիմնական քննությունը»


Լուսանկարը՝ ՌԴ ԶՈւ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ՌԴ ԶՈւ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության

Այսօր «Ալագյազ» բարձրլեռնային զինավարժարանում ավարտվել են Հայաստանում ռուսական թիվ 102 ռազմակայանի երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությունները՝ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ։

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս փուլում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները 100-կիլոմետրանոց երթ են կատարել «Կամխուդ» բարձրլեռնային զինավարժարանից «Ալագյազ», որտեղ զինծառայողները մշակում են հրաձգային զենքից և մարտական մեքենաներից պայմանական հակառակորդի կրակային խոցման հարցեր։

Մարտավարական զորավարժությունում ներգրավված էր ավելի քան 600 զինծառայող և սպառազինության ու զինտեխնիկայի 100 միավոր, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները խոցել են հազարավոր թիրախներ երկրի վրա և օդում։ Մարտական գործողություններին երկնքից աջակցել են ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։ Կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր, կապի արդիական կայաններ։

Այս զորավարժությունները, ինչպես նշված է հաղորդագրությունում, հիմնական քննությունն էին ռուսական ռազմակայանի զինծառայողների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG