Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը այսօր կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը


Դատավորը ներկայացնում է գործի նախապատմությունը, Ստրասբուրգ, 15-ը հոկտեմբերի, 2015թ.
Դատավորը ներկայացնում է գործի նախապատմությունը, Ստրասբուրգ, 15-ը հոկտեմբերի, 2015թ.

Ստրասբուրգում քիչ առաջ մեկնարկել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը, որի ժամանակ Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակելու է իր վճիռը:

Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: «Գործին Հայաստանի մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, հետևաբար, չի անդրադառնալու նաև Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի դեմ կատարված ոճրագործություններին առնչվող բովանդակային հարցերին, այդուամենայնիվ, իր վճռում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական փաստին և արել հայկական կողմի համար սկզբունքորեն անընդունելի գնահատողական դատողություններ: Վճռում առկա են նաև մի շարք հակասական գնահատականներ», - նշել է Հայաստանի գլխավոր դատախազությունը օրերս տարածած հաղորդագրությունում:

Ըստ Հայաստանի դատախազությունը, նման պայմաններում «Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG