Մատչելիության հղումներ

Ցուցարարները երթով շարժվում են դեպի նախագահական


Ցուցարարները նախագահականի մոտ, 15-ը հոկտեմբերի, 2015թ
Ցուցարարները նախագահականի մոտ, 15-ը հոկտեմբերի, 2015թ

Մոտ երեք ժամ կառավարության շենքի մոտ սպասելուց հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները երթով շարժվում են դեպի նախագահական։

Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենց պահանջը հասցեագրել են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, սակայն նրանցից և ոչ մեկ դեռ չի արձագանքել։ Ասում են՝ հիմա պահանջ-նամակը կհանձնեն նախագահական։

Նրանց խոսքով, դեռ 2009 թվականին նույն պահանջով 13 հազար ստորագրություններով նամակ են հանձնել նախագահին, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, ցուցարարները պահաջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG