Մատչելիության հղումներ

Զորամասի ջրատար մեքենայի վթարի հետևանքով վարորդը մահացել է, սպան՝ վիրավորվել


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է պայմանագրային զինծառայողի մահը:

Երեկ ժամը 18:15-ի սահմաններում N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ջրատար մեքենան մարտական դիրք ջուր տեղափոխելիս ընկել է զառիթափից և շրջվել: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բ. Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Ա. Անդրեասյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վանաձորի կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG