Մատչելիության հղումներ

Թուրքիայի տեսչական խումբը՝ Հայաստանի ԶՈւ զորամասում


Հայկական բանակի տանկերը զորավարժության ժամանակ, արխիվ
Հայկական բանակի տանկերը զորավարժության ժամանակ, արխիվ

Հոկտեմբերի 11-14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակում Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում Հայաստանի Զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG