Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր, արխիվ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը կարող է ընթացիկ աշնանը բանակցություններ անցկացնել, հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զանիերը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք քաղաքական ղեկավարության հետ», - ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների հետ Նյու Յորքում [ՄԱԿ] Գլխավոր ասամբլեայի ընթացքում, Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներ: Հնարավոր է ևս մեկ հանդիպում աշնան ընթացքում: Հուսով ենք, որ, հնարավոր է, լինի հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ», - նշել է Զանիերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG